Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Օրենք 17։14, 15
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 14 Երբ մտնեք այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես սեփականություն, ու այնտեղ բնակություն հաստատելուց հետո ասեք՝ «Մեր շրջապատի մյուս բոլոր ազգերի պես մենք էլ թագավոր դնենք մեզ վրա»,+ 15 այդ դեպքում թագավոր դրեք այն մարդուն, ում կընտրի ձեր Աստված Եհովան:+ Թագավորը պետք է ձեր եղբայրներից լինի: Չեք կարող նշանակել օտարականի, ով ձեր եղբայրը չէ:

  • 1 Սամուել 10։19
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 19 Բայց այսօր դուք մերժեցիք ձեր Աստծուն՝+ ձեր Փրկչին, ով ազատել է ձեզ բոլոր չարիքներից ու նեղություններից, և ասացիք. «Ո՛չ, թագավոր նշանակիր, որ իշխի մեզ վրա»: Այժմ կանգնե՛ք Եհովայի առաջ ձեր ցեղերով ու տոհմերով»»:*

  • 1 Տարեգրություն 1։43-50
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 43 Նախքան իսրայելացիների* վրա որևէ թագավոր կիշխեր, Եդոմի+ երկրում իշխել են հետևյալ թագավորները.+ Բեորի որդի Բաղան, որի աթոռանիստ քաղաքը Դենհաբան էր: 44 Բաղայի մահից հետո սկսեց թագավորել Հոբաբը, որի հայրը Զարան էր՝ Բոսրայից:+ 45 Հոբաբի մահից հետո սկսեց թագավորել Հուսամը՝ թեմանացիների երկրից: 46 Հուսամի մահից հետո սկսեց թագավորել Բադադի որդի Ադադը, որը Մովաբի տարածքում* պարտության մատնեց մադիանացիներին. նրա աթոռանիստ քաղաքը Ավիթն էր: 47 Ադադի մահից հետո սկսեց թագավորել Սամալան՝ Մասրեկայից: 48 Սամալայի մահից հետո սկսեց թագավորել Սավուղը՝ Ռոհոբոթից, որը գտնվում է գետի մոտ: 49 Սավուղի մահից հետո սկսեց թագավորել Բահաղ-Հանանը՝ Աքբորի որդին: 50 Բահաղ-Հանանի մահից հետո սկսեց թագավորել Ադադը:* Նրա աթոռանիստ քաղաքը Փոգովն էր: Նրա կնոջ անունը Մետաբել էր, որը Մեզաաբի աղջիկ Մատրեթի դուստրն էր:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը