Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ելք 3։19, 20
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 19 Բայց ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը ձեզ թույլ չի տա գնալ, մինչև որ մի զորավոր ձեռք չստիպի նրան:+ 20 Ուստի ես կմեկնեմ ձեռքս ու չտեսնված բաներ անելով՝ կհարվածեմ Եգիպտոսին. դրանից հետո նա ազատ կարձակի ձեզ:+

  • Ելք 6։1
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 6 Եհովան ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ես ինչ կանեմ փարավոնին:+ Իմ զորավոր ձեռքով կստիպեմ, որ ազատ արձակի իմ ժողովրդին, իմ հզոր ձեռքով կպարտադրեմ, որ դուրս հանի նրանց իր երկրից»:+

  • Ելք 10։8-11
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 8 Ուստի Մովսեսին ու Ահարոնին հետ կանչեցին փարավոնի մոտ, և նա ասաց նրանց. «Գնացե՛ք, ծառայե՛ք ձեր Աստված Եհովային: Իսկ ովքե՞ր են լինելու գնացողները»: 9 Մովսեսն ասաց. «Մենք գնալու ենք մեր երեխաների, ծերերի, որդիների ու դուստրերի հետ և մեզ հետ տանելու ենք մեր ոչխարներն ու խոշոր եղջերավոր անասունները,+ քանի որ Եհովայի պատվին տոն ենք նշելու»:+ 10 Նա էլ ասաց. «Մի՞թե կարծում եք, թե ես բաց կթողնեմ ձեզ ու ձեր երեխաներին: Եթե երբևէ նման բան լինի, ուրեմն Եհովան իսկապես ձեզ հետ է:+ Միանգամայն պարզ է, որ դուք չար մտադրություն ունեք: 11 Ձեր ասածով չի՛ լինի: Ձեր ուզածը Եհովային ծառայելը չէ՞: Ուրեմն թող միայն ձեր տղամարդի՛կ գնան ու ծառայեն նրան»: Եվ նրանց դուրս արեցին փարավոնի մոտից:

  • Սաղմոս 105։38
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 38 Եգիպտոսն ուրախ էր, երբ Իսրայելը հեռանում էր,

      Որովհետև նրանց ահից սարսափել էր:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը