-
Թվեր 35։22-25Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
22 Բայց եթե դա եղել է պատահմամբ՝ նա ատելությունից մղված չի հրել նրան, չար մտադրությամբ* չի ինչ-որ բան նետել նրա վրա,+ 23 եթե առանց նրան տեսնելու է քար նետել վրան և թշնամանք չի ունեցել նրա հանդեպ, չի ուզել վնասել նրան, բայց նա մահացել է, 24 ապա ժողովը հարվածողի և արյան վրիժառուի միջև թող դատ անի՝ ըստ վերոնշյալ ցուցումների:+ 25 Այդպես ժողովը սպանություն գործած մարդուն թող ազատի արյան վրիժառուի ձեռքից ու նրան վերադարձնի ապաստանի քաղաք, որտեղ նա փախել էր, և նա այնտեղ կապրի մինչև սուրբ յուղով օծված+ քահանայապետի մահը:
-
-
2 Օրենք 19։3-5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 Ձեր Աստված Եհովայի տված երկրի տարածքը երեք մասի բաժանեք, որ ամեն մասում լինի մեկ այդպիսի քաղաք, ու պատրաստեք ճանապարհները, որպեսզի մարդ սպանողը կարողանա փախչել այդ քաղաքներից մեկը:
4 Ահա թե որ դեպքում սպանություն գործողը կարող է փախչել այդ քաղաքներից մեկը և ողջ մնալ. նա պետք է այնտեղ փախչի, եթե սպանել է առանց դիտավորության, առանց մարդու հանդեպ ատելություն ունենալու:+ 5 Օրինակ, եթե մեկը իր դրացու հետ գնա անտառ՝ փայտ բերելու, կացինը բարձրացնի, որ ծառ կտրի, և կացնի գլուխը, կոթից դուրս թռչելով, դիպչի դրացուն, ու նա մեռնի, այդ դեպքում մարդ սպանողը թող փախչի այդ քաղաքներից մեկը, որ ողջ մնա:+
-
-
Հեսու 20։7-9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Այդ նպատակով նրանք Նեփթաղիմի լեռնային շրջանում՝ Գալիլեայում, առանձնացրին* Կեդեսը,+ Եփրեմի լեռնային շրջանում՝ Սյուքեմը+ և Հուդայի լեռնային շրջանում՝ Կարիաթ-Արբան,+ այսինքն՝ Քեբրոնը: 8 Երիքովից դեպի արևելք՝ Հորդանանի մյուս կողմում, նրանք ընտրեցին Ռուբենի ցեղին պատկանող Բոսորը,+ որը տափաստանում է՝ բարձրավանդակի վրա, Գադի ցեղին պատկանող Ռամոթը,+ որը Գաղաադում է, և Մանասեի ցեղին պատկանող Գոլանը,+ որը Բասանում է:+
9 Սրանք են այն քաղաքները, որ ընտրվեցին իսրայելացիների և նրանց հետ բնակվող պանդուխտների համար, որպեսզի առանց դիտավորության որևէ մեկին սպանողը փախչի այնտեղ+ ու արյան վրիժառուի ձեռքով չմեռնի, մինչև որ դատավարության համար կանգնի ժողովի* առաջ:+
-