-
Ելք 38։1-7Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
38 Բեսելիելը ակացիայի փայտից պատրաստեց նաև ողջակեզի զոհասեղանը: Դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն: Այն քառակուսի էր՝ երեք կանգուն բարձրությամբ:*+ 2 Դրա չորս անկյուններին նա եղջյուրներ պատրաստեց: Դրանք զոհասեղանի հետ մեկ ամբողջական կտոր էին: Նա զոհասեղանը պղնձով պատեց:+ 3 Այնուհետև պատրաստեց զոհասեղանի բոլոր պիտույքները՝ դույլերը, բահերը, թասերը, մեծ պատառաքաղներն ու կրակամանները: Զոհասեղանի բոլոր պիտույքները պղնձից էին: 4 Զոհասեղանի համար նա պղնձե ճաղավանդակ՝ ցանց պատրաստեց ու դրեց զոհասեղանի մեջ՝ եզրակալից ներքև՝ մոտավորապես զոհասեղանի մեջտեղում: 5 Հետո չորս օղակ ձուլեց և ամրացրեց չորս անկյուններում՝ պղնձե ճաղավանդակի մոտ, որ դրանց միջով ձողեր անցկացվեն: 6 Ապա նա ակացիայի փայտից պատրաստեց ձողերը և պղնձով պատեց: 7 Ձողերը անցկացրեց զոհասեղանի կողքերին ամրացված օղակների միջով, որ այն դրանցով տարվի: Զոհասեղանը պատրաստեց տախտակներից. այն նման էր դատարկ արկղի:
-