-
Ելք 39։8-14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Այնուհետև պատրաստեց կրծքապանակը,+ որն ասեղնագործված էր, ինչպես եփուդը: Այն պատրաստված էր ոսկու թելից, կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից:+ 9 Երկտակ ծալված վիճակում այն քառակուսի էր՝ մեկ թիզ* երկարությամբ և մեկ թիզ լայնությամբ: 10 Դրա վրա չորս շարքով քարեր տեղադրվեցին: Առաջին շարքում՝ ռուբին,* տպազիոն և զմրուխտ. 11 երկրորդ շարքում՝ փիրուզ, շափյուղա և հասպիս. 12 երրորդ շարքում՝ լեշեմ,* ագաթ և ամեթիստ. 13 չորրորդ շարքում՝ ոսկեքար,* եղնգնաքար* և ժադեիտ: Դրանք տեղադրվեցին ոսկե շրջանակների մեջ: 14 Քարերը համապատասխանում էին Իսրայելի 12 որդիների թվին: Քարերի վրա անունները փորագրվեցին կնիքի վրա արվող փորագրության պես: Յուրաքանչյուր անուն ներկայացնում էր Իսրայելի 12 ցեղերից մեկին:
-