-
Ելք 39։19-21Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
19 Հետո երկու ոսկե օղակ պատրաստեցին ու ամրացրին կրծքապանակի ներքևի երկու ծայրերին ներսի կողմից, այսինքն՝ եփուդին հպվող կողմից:+ 20 Երկու ոսկե օղակ էլ պատրաստեցին և ամրացրին եփուդի առաջամասին՝ ուսային կտորներից ներքև՝ գոտու անմիջապես վերևում՝ այն մասում, որտեղ գոտին կցվում է եփուդին: 21 Ի վերջո կրծքապանակի օղակները կապույտ կապիչներով կապեցին եփուդի օղակներին, որ կրծքապանակը եփուդի վրա մնա իր տեղում՝ գոտուց վեր, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:
-