-
Ելք 28։1-3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
28 «Իսրայելացիների միջից քեզ մոտ կանչիր քո եղբայր Ահարոնին+ ու նրա որդիներին՝+ Նադաբին, Աբիուին,+ Եղիազարին և Իթամարին,+ որ ծառայեն ինձ որպես քահանաներ:+ 2 Քո եղբայր Ահարոնի համար սուրբ հանդերձանք պատրաստիր՝ արժանավայել ու գեղեցիկ:+ 3 Խոսիր բոլոր նրանց հետ, ովքեր հմուտ են,* և ում իմաստությամբ* եմ լցրել:+ Նրանք կպատրաստեն Ահարոնի հագուստները, և այդ հանդերձանքը նշան կլինի, որ նա սրբագործվել* է՝ ծառայելու ինձ որպես քահանա:
-
-
Ելք 28։43Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
43 Երբ Ահարոնն ու նրա որդիները մտնեն հանդիպման վրան կամ մոտենան զոհասեղանին՝ սուրբ վայրում ծառայություն անելու, դրանք պետք է նրանց հագին լինեն, որպեսզի նրանք հանցավոր չդառնան ու չմեռնեն: Սա մնայուն կանոն է Ահարոնի ու նրա սերնդի համար»:
-