-
Ղևտական 8։22-24Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
22 Ապա նա բերեց երկրորդ արու ոչխարը, որ քահանաների նշանակման համար էր նախատեսված,+ և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին դրա գլխին:+ 23 Մովսեսը մորթեց այն, վերցրեց դրա արյունից ու քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին: 24 Այնուհետև մոտ բերեց Ահարոնի որդիներին և այդ արյունից քսեց նրանց աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին ու աջ ոտքի բութ մատին: Իսկ մնացած արյունը շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողապատերին:+
-