-
Ղևտական 12։7, 8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Քահանան դրանք կմատուցի Եհովայի առաջ, որ քավություն անի կնոջ համար, և նա իր արյունահոսությունից կմաքրվի: Սա է օրենքը, որ վերաբերում է տղա կամ աղջիկ ծնած կնոջը: 8 Իսկ եթե կինը գառ բերելու հնարավորություն չունի, ապա պետք է երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի բերի,+ մեկը՝ ողջակեզի համար, մյուսը՝ մեղքի զոհի: Քահանան քավություն կանի նրա համար, ու նա մաքուր կլինի»»:
-
-
Ղևտական 14։21, 22Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
21 Բայց եթե նա աղքատ է ու բավականաչափ միջոցներ չունի, ապա որպես հանցանքի զոհ պետք է վերցնի մեկ մատղաշ արու ոչխար, որ այն մատուցվի որպես երերացնելու ընծա, որպեսզի իր համար քավություն արվի: Նաև պետք է վերցնի մեկ տասներորդ արդուի* չափ մանր աղացած և յուղի հետ խառնած ալյուր՝ որպես հացի ընծա, մեկ լոգ յուղ, 22 ինչպես նաև երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի՝ իր միջոցներին համապատասխան. մեկը՝ որպես մեղքի զոհ, մյուսը՝ որպես ողջակեզ:+
-
-
Ղևտական 15։13-15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Երբ արտահոսումը դադարի, և մարդը բուժվի, այդ ժամանակվանից պետք է հաշվի յոթ օր իր մաքրման համար: Այնուհետև պետք է լվանա իր հագուստը, աղբյուրի ջրով լողանա և մաքուր կլինի:+ 14 Ութերորդ օրը նա պետք է վերցնի երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի,+ գա Եհովայի առաջ ու հանդիպման վրանի մուտքի մոտ դրանք տա քահանային: 15 Քահանան կմատուցի դրանք. մեկը՝ որպես մեղքի զոհ, մյուսը՝ որպես ողջակեզ: Քահանան Եհովայի առաջ քավություն կանի՝ մաքրելով նրան իր անմաքրությունից:
-