-
Ղևտական 5։11, 12Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
11 Իսկ եթե միջոցներ չունի երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի բերելու, ապա իր գործած մեղքի համար պետք է մեկ տասներորդ արդուի*+ չափ մանր աղացած ալյուր բերի որպես մեղքի զոհ: Դրա վրա յուղ չպետք է լցնի և կնդրուկ* չպետք է դնի, քանի որ դա մեղքի զոհ է: 12 Այն պետք է բերի քահանայի մոտ, ու քահանան դրանից պետք է մի բուռ վերցնի որպես այդ ողջ զոհի խորհրդանիշ* և այրի զոհասեղանի վրա՝ դնելով Եհովային մատուցված հրկիզվող զոհերի վրա: Դա մեղքի զոհ է:
-
-
Ղևտական 6։25, 26Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
25 «Ահարոնին ու նրա որդիներին ասա. «Մեղքի զոհի մասին օրենքը սա է:+ Որպես մեղքի զոհ բերված կենդանին պետք է Եհովայի առաջ մորթվի այնտեղ, որտեղ ողջակեզի համար բերված կենդանին են մորթում:+ Մեղքի զոհը անչափ սուրբ է: 26 Քահանան, ով մատուցում է մեղքի զոհը, կուտի դրանից իրեն հասանելիք բաժինը:+ Այն պետք է ուտի սուրբ վայրի տարածքում՝ հանդիպման վրանի գավիթում:+
-