-
Եբրայեցիներ 9։9, 10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Այդ խորանը նախապատկերում է այն, ինչ հիմա արդեն կա,+ ու թեև մինչ օրս ընծաներ ու զոհեր են մատուցվում,+ դրանք չեն կարող Աստծուն ծառայող մարդուն կատարելապես մաքուր խիղճ տալ+ 10 և միայն կապ ունեն կերակուրների, ըմպելիքների ու ծիսական լվացումների* հետ:+ Այդ ամենը պահանջվում էր Օրենքով, առնչվում էր ֆիզիկական բաներին+ և ուժի մեջ էր մնալու, մինչև որ գար ամեն բան շտկելու համար նշանակված ժամանակը:
-
-
Եբրայեցիներ 9։13, 14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Եթե այծերի ու ցլերի արյունը+ և երինջների մոխիրը, որ շաղ է տրվում անմաքուր դարձածների վրա, կարող են սրբագործել* նրանց մարմինը և Աստծու աչքում մաքուր դարձնել,+ 14 ուրեմն որքա՜ն ավելի մեծ արժեք ունի Քրիստոսի արյունը՝+ նրա, ով հավիտենական ոգու առաջնորդությամբ ինքն իրեն որպես անարատ զոհ մատուցեց Աստծուն: Այդ արյունը կարող է մաքրել մեր խիղճը փուչ* գործերից,+ որպեսզի կարողանանք սուրբ ծառայություն մատուցել կենդանի Աստծուն:+
-