-
Թվեր 16։39, 40Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
39 Ուստի Եղիազար քահանան վերցրեց այդ պղնձե կրակամանները, որ բերել էին այն մարդիկ, ովքեր ոչնչացան կրակից, և դրանք ծեծելով թիթեղներ պատրաստեց, որ դրանցով պատի զոհասեղանը, 40 ինչպես որ Եհովան ասել էր իրեն Մովսեսի միջոցով: Դա հիշեցում էր լինելու իսրայելացիների համար, որ քահանա չեղող* ոչ մի մարդ, ով Ահարոնի սերնդից չէ, չպետք է մոտենա ու խունկ ծխեցնի Եհովայի առաջ,+ և որ ոչ ոք չպետք է վարվի Կորխի ու նրա կողմնակիցների պես:+
-
-
2 Տարեգրություն 26։16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
16 Բայց երբ Օզիան հզորացավ, նրա սիրտը հպարտացավ, և հենց դա էլ կործանեց նրան: Նա անհավատարմությամբ վարվեց իր Աստված Եհովայի հանդեպ՝ մտնելով Եհովայի տաճար, որպեսզի խնկարկության սեղանի վրա խունկ ծխեցնի:+
-