-
Թվեր 21։33-35Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
33 Դրանից հետո թեքվեցին ու գնացին Բասանի ճանապարհով: Այդ ժամանակ Բասանի թագավոր Օգը+ իր ողջ ժողովրդի հետ նրանց դեմ կռվի դուրս եկավ Եդրայիում:+ 34 Եհովան ասաց Մովսեսին. «Նրանից մի՛ վախեցիր,+ քանի որ նրան, նրա ողջ ժողովրդին ու նրա երկիրը քո ձեռքն եմ տալու:+ Նրա հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր ամորհացիների թագավորի՝ Եսեբոնում բնակվող Սեհոնի հետ»:+ 35 Իսրայելացիները կործանեցին Օգին, նրա որդիներին ու նրա ողջ ժողովրդին: Նրա ժողովրդից մեկն էլ ողջ չմնաց,+ և իսրայելացիները տիրացան նրա երկրին:+
-
-
2 Օրենք 3։3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 Ուստի մեր Աստված Եհովան Բասանի թագավոր Օգին և նրա ողջ ժողովրդին մեր ձեռքը տվեց, և մենք ջախջախեցինք նրանց, այնպես որ նրա ժողովրդից ոչ մեկը ողջ չմնաց:
-