Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Սամուել 5։2
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 2 Այն ժամանակ, երբ Սավուղն էր մեր թագավորը, դու էիր Իսրայելին առաջնորդում ռազմարշավների:*+ Եվ Եհովան ասաց քեզ. «Դու ես հովվելու իմ ժողովրդին՝ Իսրայելին, դու ես դառնալու Իսրայելի առաջնորդը»»:+

  • 1 Տարեգրություն 17։7-10
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 7 Իմ ծառա Դավթին նաև ասա. «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Երբ դու, արոտավայրերում հոտի հետևից գնալով, հովվում էիր այն, ես քեզ վերցրի և իմ ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդը դարձրի:+ 8 Ես քեզ հետ եմ լինելու, ուր էլ որ գնաս,+ քո առջևից ոչնչացնելու եմ բոլոր թշնամիներիդ+ ու քո անունը երկրի մեծամեծների անվան պես հայտնի եմ դարձնելու:+ 9 Իմ ժողովրդի՝ Իսրայելի համար բնակվելու տեղ եմ ընտրելու: Նա ապրելու է այնտեղ, և նրան այլևս չեն անհանգստացնելու: Չարագործները էլ չեն ճնշելու նրան, ինչպես անում էին առաջ՝+ 10 սկսած այն օրից, երբ դատավորներ նշանակեցի իմ ժողովրդին՝ Իսրայելին առաջնորդելու համար:+ Ես հպատակեցնելու եմ քո բոլոր թշնամիներին:+ Ավելին՝ ես՝ Եհովաս, քեզ համար տուն* եմ կառուցելու:

  • 1 Տարեգրություն 28։4
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 4 Սակայն Իսրայելի Աստված Եհովան իմ հոր ամբողջ տնից ինձ ընտրեց, որ Իսրայելի թագավորը լինեմ հավիտյան.+ նա Հուդային ընտրեց որպես առաջնորդ+ և Հուդայի ցեղից հորս տոհմն ընտրեց,+ իսկ հորս որդիների միջից ինձ հավանեց, որ ամբողջ Իսրայելի թագավորը դարձնի:+

  • Սաղմոս 78։70, 71
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 70 Ընտրեց իր ծառա Դավթին,+

      Նրան բերեց ոչխարների փարախներից,+

      71 Որտեղ նա հոգ էր տանում ծիծ տվող մաքիներին:*

      Նրան նշանակեց, որ հովվի Հակոբին՝ իր ժողովրդին՝+

      Իսրայելին՝ իրեն պատկանողներին:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը