Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ծննդոց 49։10
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 10 Գավազանը* չի հեռանա Հուդայից,+ ոչ էլ ղեկավարի ցուպը՝* նրա ոտքերի մոտից,* մինչև որ գա Սելովը՝*+ նա, ում կհնազանդվեն ժողովուրդները:+

  • 1 Թագավորներ 8։20
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 20 Եհովան կատարել է իր խոստումը. ես հաջորդել եմ իմ հորը ու նստել Իսրայելի գահին, ճիշտ ինչպես որ Եհովան խոստացել էր: Ես նաև Իսրայելի Աստված Եհովայի անվան համար տուն եմ կառուցել+

  • 1 Տարեգրություն 17։11-14
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 11 Երբ կյանքդ իր ավարտին հասնի, և դու ննջես քո նախահայրերի հետ, ես քո սերնդին՝ քո որդիներից մեկին,+ թագավոր եմ դարձնելու և ամուր հաստատելու եմ նրա թագավորական իշխանությունը:+ 12 Նա է ինձ համար տուն կառուցելու,+ և ես նրա գահը հավիտենապես հաստատուն եմ դարձնելու:+ 13 Ես նրա հայրն եմ դառնալու, ու նա իմ որդին է լինելու:+ Իմ հավատարիմ սիրուց չեմ զրկելու նրան,+ ինչպես որ զրկեցի այն մարդուն, ով իշխում էր քեզնից առաջ:+ 14 Իմ տան և իմ թագավորության մեջ ես առհավետ հաստատելու եմ նրա իշխանությունը,+ ու նրա գահը հավիտյան կանգուն է մնալու»»»:+

  • Սաղմոս 132։11
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 11 Եհովան երդում է տվել Դավթին

      Եվ ոչ մի դեպքում այն չի դրժի.

      «Քո սերնդից մեկին կնստեցնեմ քո գահին:+

  • Եսայիա 9։7
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    •  7 Նրա իշխանությունը ամենուր կտարածվի,

      Խաղաղությանը վերջ չի լինի:+

      Նա կստանձնի Դավթի գահն+ ու թագավորական իշխանությունը,

      Որ արդարության և արդարադատության շնորհիվ+

      Այն հաստատուն դառնա+ ու պահպանվի

      Այժմվանից մինչև հավիտենություն:

      Զորքերի տեր Եհովան կանի դա նախանձախնդրությամբ:

  • Եսայիա 11։1
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 11 Հեսսեի բնից մի շիվ+ դուրս կելնի,+

      Նրա արմատներից դուրս եկած ընձյուղը+ պտուղ կբերի:

  • Մատթեոս 21։9
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 9 Բազմությունը գնում էր նրա առջևից ու հետևից և բացականչում. «Խնդրո՜ւմ ենք, փրկիր Դավթի Որդուն:*+ Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի* անունով:+ Ո՜վ բարձունքներում բնակվող, խնդրո՜ւմ ենք, փրկիր նրան»:+

  • Մատթեոս 22։42
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 42 «Ի՞նչ կարծիքի եք Քրիստոսի մասին: Ո՞ւմ որդին է նա»: Նրանք պատասխանեցին. «Դավթի»:+

  • Ղուկաս 1։32, 33
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 32 Նա շատ կարևոր մեկը կլինի+ և Բարձրյալի Որդի կկոչվի:+ Եհովա Աստված նրան կտա նրա նախահայր* Դավթի գահը:+ 33 Նա հավիտյան կթագավորի Հակոբի սերունդների վրա, և նրա իշխանությանը վերջ չի լինի»:+

  • Հովհաննես 7։42
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 42 Չէ՞ որ սուրբ գրքերում ասվում է, որ Քրիստոսը Դավթի սերնդից է լինելու+ և Բեթլեհեմից է գալու՝+ այն գյուղից, որտեղից որ Դավիթն էր»:+

  • Գործեր 2։30
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 30 Նա մարգարե էր և գիտեր, որ Աստված երդվել էր, որ իր սերնդից* մեկին կնստեցնի իր գահին:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը