Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սաղմոս 51։ենթախորագիրը-19
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • Նվագավարին: Դավթի երգը, որը նա շարադրեց, երբ Բերսաբեի+ հետ նրա արած անբարոյականությունից հետո Նաթան մարգարեն եկավ նրա մոտ:

      51 Ո՛վ Աստված, քո հավատարիմ սիրուց մղված՝ իմ հանդեպ բարեհաճ եղիր,+

      Քո մեծ գթասրտությունից մղված՝ հանցանքներս ջնջիր:+

       2 Հանցանքիս աղտից ինձ մաքրիր,+

      Իմ մեղքը սրբիր:+

       3 Ես լավ գիտակցում եմ հանցանքս,

      Միշտ աչքիս առաջ է* մեղքս:+

       4 Գլխավորապես քո դեմ* եմ մեղք գործել,+

      Ինչը քո աչքին չար է, դա եմ արել,+

      Այնպես որ դու ճիշտ ես քո խոսքերում,

      Արդարացի ես քո դատաստանում:+

       5 Ահա իմ ծնված օրից ես հանցավոր եմ,

      Մորս արգանդում իմ սկզբնավորման պահից մեղավոր եմ:+

       6 Քեզ հաճելի է, երբ մարդն անկեղծ է իր սրտում,+

      Ուսուցանիր ինձ, որ ճշմարիտ իմաստությունն ըմբռնեմ սրտիս խորքում:*

       7 Զոպայով* մաքրագործիր ինձ, որ ես մեղքից մաքրվեմ,+

      Լվա ու մաքրիր ինձ, որ ձյունից ճերմակ լինեմ:+

       8 Օգնիր, որ նորից հաճույքով լսեմ ցնծության և ուրախության ձայները,

      Որ առողջանան* քո ձեռքով փշրված իմ ոսկորները:+

       9 Իմ մեղքերից հայացքդ թեքիր,+

      Իմ բոլոր սխալները ջնջիր:+

      10 Ո՛վ Աստված, մաքուր սիրտ ստեղծիր իմ ներսում+

      Եվ տուր նոր ոգի,+ որ վճռականությամբ է լեցուն:

      11 Ինձ մի՛ զրկիր քո հավանությունից*

      Եվ քո սուրբ ոգին մի՛ վերցրու ինձնից:

      12 Թող որ նորից զգամ այն ուրախությունը,

      Որ բերում է քո տված փրկությունը:+

      Իմ մեջ բոցավառիր քեզ հնազանդվելու ցանկությունը:

      13 Եվ ես օրինազանցներին կճանաչեցնեմ քո ուղիները,+

      Որ քեզ մոտ վերադառնան մեղսագործները:

      14 Արյունապարտությունից փրկիր ինձ,+ ո՛վ Աստված, իմ փրկի՛չ Աստված,+

      Որ քո արդարության մասին հռչակեմ՝ ուրախությամբ լցված:+

      15 Ո՛վ Եհովա, բացիր շուրթերիս կապանքը,

      Որ քեզ գովաբանի իմ բերանը:+

      16 Չէ՞ որ դու զոհ չես ուզում,

      Այլապես ես այն կմատուցեի քեզ:+

      Չի ուրախացնում քեզ ոչ մի ողջակեզ:+

      17 Զղջումից ճմլվող սիրտն* է Աստծուն հաճելի զոհը:

      Ո՜վ Աստված, դու չես մերժի* կոտրված ու ընկճված սիրտը:+

      18 Գթասիրտ եղիր և Սիոնի հետ բարությամբ վարվիր,

      Երուսաղեմի պարիսպները վերաշինիր:

      19 Այդժամ քեզ հաճելի կլինեն անարատությամբ մատուցված զոհերը,

      Հրկիզվող զոհերն ու ողջակեզները,

      Եվ ցլեր կմատուցվեն զոհասեղանիդ վրա:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը