-
2 Տարեգրություն 1։3-6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 Այնուհետև նա ամբողջ ժողովի հետ գնաց Գաբաոնում գտնվող սրբավայրը,+ քանի որ այնտեղ էր ճշմարիտ Աստծու հանդիպման վրանը, որը Եհովայի ծառա Մովսեսն էր պատրաստել անապատում: 4 Սակայն ճշմարիտ Աստծու տապանակը Դավիթը Կարիաթարիմից+ տեղափոխել էր դրա համար պատրաստած տեղը՝ այն վրանը, որը նա կանգնեցրել էր Երուսաղեմում:+ 5 Իսկ պղնձե զոհասեղանը,+ որը պատրաստել էր Հուրի որդի Ուրիի որդի Բեսելիելը,+ կանգնեցվել էր Եհովայի խորանի առջև, և Սողոմոնն ու ժողովը աղոթում էին այդ զոհասեղանի առաջ:* 6 Սողոմոնը հանդիպման վրանի մոտ գտնվող պղնձե զոհասեղանի վրա Եհովայի առաջ 1 000 ողջակեզ մատուցեց:+
-