-
Ծննդոց 49։8-12Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Իսկ քեզ, Հուդա՛,+ եղբայրներդ կգովեն:+ Դու թշնամիներիդ վզից կբռնես:+ Քո հոր որդիները կխոնարհվեն քո առաջ:+ 9 Հուդան առյուծի ձագ է:+ Որդի՛ս, դու որս կուտես ու վեր կկենաս: Դու կպառկես գետնին ու կմեկնվես առյուծի պես: Ո՞վ կհամարձակվի վրդովել այդ առյուծին: 10 Գավազանը* չի հեռանա Հուդայից,+ ոչ էլ ղեկավարի ցուպը՝* նրա ոտքերի մոտից,* մինչև որ գա Սելովը՝*+ նա, ում կհնազանդվեն ժողովուրդները:+ 11 Նա իր էշը կկապի խաղողի վազին, իր քուռակը՝ ընտիր որթատունկին և իր հագուստը գինու մեջ կլվանա, իր վերնահագուստը՝ խաղողի արյան մեջ: 12 Գինուց նրա աչքերը մուգ կարմիր կդառնան, կաթից նրա ատամները կսպիտակեն:
-
-
Եբրայեցիներ 7։14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Եվ ինչպես հայտնի է, մեր Տերը ծագում առավ Հուդայի ցեղից,+ մինչդեռ Մովսեսը երբևիցե չի հիշատակել, որ այդ ցեղից քահանաներ են գալու:
-