-
Ղևտական 21։6-8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Նրանք պետք է սուրբ լինեն իրենց Աստծու առաջ+ ու չպետք է անարգեն իրենց Աստծու անունը:+ Նրանք պետք է սուրբ լինեն,+ որովհետև մատուցում են իրենց Աստծու հացը՝* հրկիզվող ընծաները, որ բերվում են Եհովային: 7 Նրանք չպետք է ամուսնանան մարմնավաճառի+ կամ պատվազուրկ եղած կնոջ հետ, ոչ էլ ամուսնալուծված կնոջ հետ,+ քանի որ քահանան սրբագործված* է իր Աստծու համար: 8 Քահանային սուրբ համարեք,+ որովհետև նա ձեր Աստծու հացն է մատուցում: Նա պետք է սուրբ լինի ձեզ համար, քանի որ ես՝ Եհովաս՝ ձեզ սրբագործողը, սուրբ եմ:+
-