-
Ելք 23։32Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
32 Ուխտ չկապեք նրանց հետ ու նրանց աստվածների հետ:+
-
-
Ելք 34։15, 16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Զգուշացե՛ք. այդ երկրի բնակիչների հետ ուխտ չկապեք, որովհետև երբ նրանք պաշտեն իրենց աստվածներին* և զոհ մատուցեն նրանց,+ ձեզ կհրավիրեն, ու դուք կուտեք նրանց մատուցած զոհից:+ 16 Եվ դուք, անկասկած, նրանց աղջիկներին ձեր որդիների համար կին կբերեք.+ նրանց աղջիկները կպաշտեն իրենց աստվածներին* ու ձեր որդիներին էլ կդրդեն նույնն անել:+
-
-
Հեսու 23։12, 13Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 Բայց եթե դուք երես դարձնեք Աստծուց և միանաք այն ազգերից ողջ մնացածներին,+ որոնք ձեզ հետ են ապրում, եթե ամուսնանաք*+ կամ ընկերանաք նրանց հետ, և նրանք էլ ձեզ հետ, 13 հաստատ իմացեք, որ ձեր Աստված Եհովան այս ազգերին այլևս չի քշի ձեր առաջից:+ Նրանք կդառնան որոգայթ ու ծուղակ, ձեր կողերին՝ հարվածող մտրակներ և ձեր աչքերի մեջ՝ փշեր,+ մինչև որ բնաջինջ լինեք այս լավ երկրից, որ ձեր Աստված Եհովան տվել է ձեզ:
-