-
Ելք 35։21Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
21 Այնուհետև ամեն ոք, ով հոժար սիրտ+ ուներ և պատրաստակամ ոգի, եկավ ու Եհովայի համար նվիրաբերություն արեց, որը պետք է օգտագործվեր հանդիպման վրանը կառուցելու, դրանում կատարվելիք բոլոր ծառայությունների և սուրբ հագուստները պատրաստելու համար:
-
-
1 Տարեգրություն 29։9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Ժողովուրդը իր մատուցած կամավոր ընծաների համար ուրախ էր, որովհետև այդ ընծաները ողջ սրտով էր մատուցել Եհովային:+ Դավիթ թագավորը նույնպես անչափ ուրախ էր:
-
-
Եզրաս 7։14-16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Ես՝ թագավորս, ու իմ յոթ խորհրդականները ուղարկում ենք քեզ՝ պարզելու, թե Երուսաղեմում և ողջ Հուդայում մարդիկ արդյոք պահում են քո Աստծու Օրենքը, որը քեզ է վստահված:* 15 Քեզ հետ տար այն արծաթն ու ոսկին, որ թագավորն ու նրա խորհրդականները հոժարակամորեն նվիրաբերել են Իսրայելի Աստծուն, որի բնակավայրը Երուսաղեմում է, 16 նաև այն ողջ արծաթն ու ոսկին, որ քեզ կհանձնեն Բաբելոնի մարզում, և ժողովրդի ու քահանաների նվերները, որ հոժարակամորեն կտան իրենց Աստծու տան համար, որը Երուսաղեմում է:+
-