14 Դեռ ավելին՝ Կյուրոս թագավորը կարգադրեց վերադարձնել այն ոսկե ու արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը վերցրել էր Երուսաղեմի տաճարից՝ Աստծու տնից, ու տարել էր Բաբելոնի տաճար:+ Դրանք տրվեցին Սասբասար*+ անունով մի մարդու, որին Կյուրոսը կառավարիչ նշանակեց:+
1Դարեհ թագավորի իշխանության երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա առաջին օրը, Եհովան Անգե*+ մարգարեի միջոցով իր խոսքը հաղորդեց Սաղաթիելի որդի Զորաբաբելին՝+ Հուդայի կառավարչին, և Հեսու քահանայապետին՝ Հովսեդեկի որդուն.
14 Եհովան ոգեշնչեց*+ Սաղաթիելի որդի Զորաբաբելին՝ Հուդայի կառավարչին,+ Հեսու քահանայապետին՝+ Հովսեդեկի որդուն, ու ողջ ժողովրդին, և նրանք աշխատանքներ սկսեցին իրենց Աստծու՝ Զորքերի տեր Եհովայի տանը:+
23 Այդ օրը,– ասում է Զորքերի տեր Եհովան,– քեզ, իմ ծառա՛ Զորաբաբել,+ Սաղաթիելի՛ որդի,+ ես կվերցնեմ ու կպահեմ որպես կնքամատանի,– ասում է Եհովան,– քանի որ ես քեզ եմ ընտրել»,– ասում է Զորքերի տեր Եհովան»: