-
2 Օրենք 31։12Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 Հավաքեք ժողովրդին՝+ տղամարդկանց, կանանց, երեխաներին ու ձեր քաղաքներում ապրող պանդուխտներին, որ լսեն ու սովորեն ձեր Աստված Եհովայի մասին, վախենան նրանից և բարեխղճորեն կատարեն այս Օրենքի բոլոր խոսքերը:
-
-
2 Տարեգրություն 17։8, 9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Նրանց հետ գնացին ղևտացիներ Սեմայիան, Նաթանիան, Զաբադիան, Ասայելը, Սեմիրամոթը, Հովնաթանը, Ադոնիան, Տուբիան և Տոբադոնիան, նաև Ելիսամա ու Հովրամ քահանաները:+ 9 Իրենց հետ վերցնելով Եհովայի Օրենքի գիրքը՝+ նրանք սկսեցին ուսուցանել Հուդայում. նրանք շրջեցին Հուդայի բոլոր քաղաքներով և ուսուցանեցին ժողովրդին:
-
-
Մաղաքիա 2։7Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Որովհետև քահանան պետք է Աստծու մասին սովորեցնի,+ և մարդիկ օրենքը նրա բերանից պետք է լսեն, չէ՞ որ նա Զորքերի տեր Եհովայի պատգամաբերն է:
-