-
Ելք 2։23-25Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
23 Երկար ժամանակ անցավ, և Եգիպտոսի թագավորը մահացավ,+ սակայն իսրայելացիները շարունակում էին ստրկության լծի տակ հառաչել ու դառնագին աղաղակել: Նրանք շարունակ օգնության էին կանչում ճշմարիտ Աստծուն:+ 24 Աստված լսեց նրանց հառաչանքը+ և որոշեց գործի անցնել ու կատարել իր ուխտը,* որ հաստատել էր Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ:+ 25 Աստված ուշադրություն դարձրեց իսրայելացիներին և տեսավ նրանց տառապանքը:
-
-
Ելք 3։7Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Եհովան ավելացրեց. «Ես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի կեղեքիչների լծի պատճառով նրանց բարձրացրած աղաղակը: Ես լավ գիտեմ, թե ինչ տառապանքներ են նրանք կրում:+
-