6 Բարեխղճորեն պահեք դրանք,+ որովհետև այդպիսով իմաստություն+ ու հասկացողություն+ դրսևորած կլինեք ժողովուրդների առաջ, ու նրանք, լսելով այս բոլոր կանոնների մասին, կասեն. «Այս մեծ ազգը իսկապես որ իմաստուն է և խոհեմ»:+
20 Թեև Աստված անտեսանելի է, սակայն աշխարհի արարումից ի վեր մարդիկ կարող են տեսնել նրա հատկությունները՝ զննելով նրա ստեղծածները:+ Դրանք բոլորը վկայում են նրա հավերժական զորության մասին+ և փաստում են, որ նա իսկապես Աստված է:+ Դրա համար էլ այս փաստերն անտեսողները ոչ մի արդարացում չունեն: