-
2 Օրենք 4։9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Միայն թե ուշադիր և զգոն եղեք, որ չմոռանաք այն ամենը, ինչ տեսաք ձեր աչքով, և որ ողջ կյանքում դրանք ձեր սրտում մնան: Այդ ամենը պետք է նաև պատմեք ձեր զավակներին ու թոռներին:+
-
-
2 Օրենք 6։21Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
21 այդ ժամանակ նրանց կասեք. «Եգիպտոսում մենք փարավոնի ստրուկները դարձանք, բայց Եհովան զորավոր ձեռքով հանեց մեզ այնտեղից:
-
-
Հեսու 4։6, 7Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 որպեսզի դրանք նշան լինեն ձեզ համար: Եթե հետագայում ձեր երեխաները* հարցնեն, թե ինչու եք այս քարերն այստեղ դրել,+ 7 նրանց ասեք. «Որովհետև Հորդանանի ջրերը կանգ առան Եհովայի ուխտի տապանակի առաջ:+ Երբ քահանաներն այն անցկացնում էին Հորդանանի միջով, Հորդանանի ջրերը դադարեցին հոսել: Այս քարերը մշտապես կհիշեցնեն Իսրայելի ժողովրդին այս դեպքի մասին»»:*+
-