-
Թվեր 11։31-34Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
31 Եհովան քամի բարձրացրեց, և քամին ծովի կողմից լորեր բերեց ու լցրեց ճամբարի շուրջբոլորը՝+ թե՛ մի կողմից, թե՛ մյուս կողմից՝ մոտ մեկ օրվա ճանապարհի տարածության վրա՝ գետնից մոտավորապես երկու կանգուն* բարձրությամբ: 32 Ժողովուրդը գնաց և այդ ամբողջ օրը, ամբողջ գիշերը ու նաև հաջորդ օրը լորեր հավաքեց: Չկար մեկը, որ տասը խոմերից* պակաս հավաքեր: Նրանք փռեցին* դրանք ամբողջ ճամբարով մեկ: 33 Միսը դեռ նրանց բերանում էր, նրանք դեռ չէին էլ հասցրել ծամել, Եհովայի բարկությունը բորբոքվեց ժողովրդի դեմ, ու Եհովան սկսեց պատուհասել նրանց՝ մեծ կոտորած անելով նրանց մեջ:+
34 Այդ վայրի անունը Կիբրոթ-Հաթթավա*+ դրեցին, քանի որ այնտեղ թաղեցին այն մարդկանց, ովքեր ագահություն դրսևորեցին:+
-