-
Թվեր 14։2-4Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
2 Իսրայելացիները սկսեցին տրտնջալ Մովսեսի ու Ահարոնի դեմ.+ ամբողջ ժողովուրդը նրանց դեմ էր խոսում և ասում. «Երանի՜ մեռնեինք Եգիպտոսում, երանի՜ մեռնեինք այս անապատում: 3 Ինչո՞ւ է Եհովան մեզ տանում այդ երկիր. որ սրի բերա՞ն ընկնենք:+ Մեր կանայք ու մեր երեխաները գերի կտարվեն:+ Ավելի լավ չէ՞՝ Եգիպտոս վերադառնանք»:+ 4 Նրանք նույնիսկ իրար ասում էին. «Եկեք մեզ վրա առաջնորդ նշանակենք ու հետ գնանք Եգիպտոս»:+
-
-
Թվեր 25։3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 Այդպես Իսրայելը ներքաշվեց Փեգորի Բահաղի պաշտամունքի մեջ,+ և Եհովայի բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ:
-
-
1 Կորնթացիներ 10։8-10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Նաև չպետք է անբարոյականություն* անենք, ինչպես որ նրանցից ոմանք արեցին, և մեկ օրվա մեջ 23 000 հոգի մահացավ:+ 9 Չպետք է փորձենք Եհովայի* համբերությունը,+ ինչպես նրանցից ոմանք փորձեցին և օձերի խայթոցից մեռան:+ 10 Եվ չպետք է լինենք տրտնջացողներ, ինչպես որ նրանցից ոմանք տրտնջացին+ և սպանվեցին կործանողի* ձեռքով:+
-