-
Նեեմիա 9։24, 25Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
24 Այդպիսով՝ նրանք եկան ու տիրացան այս երկրին,+ և դու այս երկրի բնակիչներին՝ քանանացիներին, ծնկի բերեցիր նրանց առաջ,+ նրանց ձեռքը մատնեցիր այս երկրի ժողովուրդներին էլ, իրենց թագավորներին էլ, որ հետները վարվեն, ինչպես ուզում են: 25 Նրանք նվաճեցին ամրացված քաղաքներ+ ու բերրի հողեր,+ տիրացան ամեն տեսակ բարիքներով լի տների, արդեն փորված ջրավազանների, խաղողի և ձիթենու այգիների+ ու բազմաթիվ պտղատու ծառերի: Նրանք կուշտ-կուշտ կերան, գիրացան ու վայելեցին քո մեծ բարությունը:
-