-
Սաղմոս 50։3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 Մեր Աստված կգա, նա լուռ չի մնա:+
-
-
Դանիել 7։9, 10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Հետո տեսա, որ գահեր դրվեցին, և Հինավուրցը+ նստեց իր գահին:+ Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր,+ իսկ գլխի մազերը մաքուր բրդի պես էին: Նրա գահը ասես բոցավառ կրակ լիներ, և գահի անիվները՝ բորբոքված կրակ:+ 10 Նրա գահից կրակե մի գետ էր բխում:+ Հազար հազարավորներ ծառայում էին նրան, և բյուր բյուրավորներ* կանգնած էին նրա առաջ:+ Դատարանը+ սկսեց դատավարությունը,* և գրքեր բացվեցին:
-