-
1 Սամուել 2։22-25Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
22 Հեղին շատ ծեր էր: Նա լսել էր այն մասին, թե իր որդիներն ինչպես էին վարվում ողջ Իսրայելի հետ,+ նաև այն մասին, որ նրանք հարաբերություն էին ունենում հանդիպման վրանի մուտքի մոտ ծառայող կանանց հետ:+ 23 Նա ասում էր նրանց. «Ինչո՞ւ եք այդպիսի բաներ անում: Բոլոր մարդկանցից ձեր մասին վատ բաներ եմ լսում: 24 Այդպիսի բաներ մի՛ արեք, որդինե՛րս: Եհովայի ժողովրդի մեջ ձեր մասին վատ լուրեր են պտտվում: 25 Եթե մարդը մեկ ուրիշ մարդու դեմ մեղք գործի, ինչ-որ մեկը կարող է նրա համար խնդրել Եհովային, բայց եթե մարդը Եհովայի դեմ մեղք գործի,+ ապա ո՞վ կարող է աղոթել նրա համար»: Սակայն նրանք չէին ուզում լսել իրենց հորը. Եհովան վճռել էր մահվան մատնել նրանց:+
-
-
1 Սամուել 8։1-3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին նշանակեց, որ Իսրայելում դատավորություն անեն: 2 Նրա առաջնեկ որդու անունը Հովել էր, իսկ երկրորդի անունը՝ Աբիա:+ Նրանք դատավորություն էին անում Բերսաբեեում: 3 Սակայն Սամուելի որդիները չէին քայլում նրա ուղիներով. նրանք անազնիվ ճանապարհով էին շահ ստանում,+ կաշառք էին վերցնում+ և խեղաթյուրում էին արդարադատությունը:+
-