-
1 Թագավորներ 4։29-31Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
29 Աստված Սողոմոնին հասկացող սիրտ* և ծովեզերքի ավազահատիկների չափ շատ իմաստություն ու խորաթափանցություն տվեց:+ 30 Սողոմոնի իմաստությունը գերազանցում էր բոլոր արևելցիների ու եգիպտացիների ողջ իմաստությունը:+ 31 Նա մյուս բոլոր մարդկանցից ավելի իմաստուն էր: Ավելի իմաստուն էր, քան Մավուլի որդիները՝ Եզրահյան Եթանը,+ Եմանը,+ Քալքոլը+ և Դարդան: Նրա համբավը տարածվեց շրջակա բոլոր ազգերի մեջ:+
-
-
2 Տարեգրություն 1։10-12Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 Ինձ իմաստություն ու գիտելիք տուր,+ որ առաջնորդեմ նրանց, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող եմ դատել քո այս մեծ ժողովրդին»:+
11 Աստված ասաց Սողոմոնին. «Քանի որ սիրտդ հենց դա ցանկացավ, և ո՛չ հարստություն խնդրեցիր, ո՛չ ունեցվածք, ո՛չ փառք, ո՛չ քեզ ատողների մահը և ո՛չ էլ երկար կյանք, այլ խնդրեցիր իմաստություն ու գիտելիք, որպեսզի կարողանաս դատել իմ ժողովրդին, որի թագավորն եմ քեզ դարձրել,+ 12 քեզ իմաստություն ու գիտելիք կտամ, բայց նաև հարստություն, ունեցվածք ու փառք կտամ, ինչպիսիք որ քեզ նախորդած ոչ մի թագավոր չի ունեցել, և ոչ էլ քեզնից հետո եկողները կունենան»:+
-