15 Եհովայի ընտրած վայրում յոթ օր կնշեք այդ տոնը+ ձեր Աստված Եհովայի պատվին: Ձեր Աստված Եհովան կօրհնի ձեր ամբողջ բերքն ու այն ամենը, ինչ կանեք,+ և դուք անչափ ուրախ կլինեք:+
17 թեև չէր դադարում իր մասին վկայություն տալ՝+ բարիք անելով. երկնքից անձրևներ էր տալիս, ձեր հողերը բերքառատ էր դարձնում,+ ապահովում էր առատ սննդով և ձեր սրտերը ուրախությամբ էր լցնում»:+