-
Ժողովող 11։9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Ուրախացիր, երիտասա՛րդ, քանի դեռ երիտասարդ ես. թող սիրտդ ուրախ լինի քո երիտասարդության օրերում: Արա այն, ինչ սիրտդ ցանկանում է, և գնա, ուր աչքերդ տանում են: Բայց իմացիր, որ ճշմարիտ Աստված արածներիդ համար հաշիվ է պահանջելու քեզնից:+
-
-
Մատթեոս 12։36, 37Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
36 Ասում եմ ձեզ. մարդիկ իրենց ասած ամեն անպետք խոսքի համար հաշիվ կտան+ Դատաստանի օրը. 37 ձեր ասածների համար կա՛մ արդար կհայտարարվեք, կա՛մ կդատապարտվեք»:
-
-
2 Կորնթացիներ 5։10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 որովհետև բոլորս էլ մարմնում եղած ժամանակ պետք է կանգնենք Քրիստոսի դատավորական աթոռի առաջ, որպեսզի ամեն մեկս ստանա արժանի հատուցումը իր արած գործերի համար՝ թե՛ բարի, թե՛ չար:+
-
-
1 Տիմոթեոս 5։24Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
24 Որոշ մարդկանց մեղքերը բոլորին են հայտնի, և նրանք անմիջապես են ստանում իրենց դատաստանը, իսկ ոմանց մեղքերը ավելի ուշ են հայտնի դառնում:+
-