-
2 Օրենք 4։25, 26Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
25 Եթե զավակներ ու թոռներ ունենալուց և այդ երկրում երկար ժամանակ ապրելուց հետո կործանարար բաներ անեք, որևէ բանի կերպարանքով կուռք շինեք,+ անեք այն, ինչը չարիք է ձեր Աստված Եհովայի աչքին, ու այդպիսով վիրավորեք նրան,+ 26 ապա ասում եմ ձեզ, և երկինքն ու երկիրն էլ վկա են այսօր, դուք անպատճառ շատ արագ կվերանաք այն երկրից, որին տիրանալու համար պատրաստվում եք անցնել Հորդանանը: Դուք երկար չեք մնա այնտեղ, բնաջինջ կլինեք:+
-
-
Եզեկիել 20։8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Բայց նրանք ապստամբեցին իմ դեմ և չուզեցին ինձ լսել: Նրանք դեն չնետեցին այն նողկալի բաները, որոնց հառում էին իրենց աչքերը, ու չհրաժարվեցին Եգիպտոսի գարշելի կուռքերից:+ Ուստի ես խոստացա, որ Եգիպտոսում իմ բարկությունն ու ցասումը իսպառ կթափեմ նրանց վրա:
-