-
Մարկոս 1։2-4Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
2 Եսայիա մարգարեի գրքում գրված է.* «(Ահա ես կուղարկեմ իմ պատգամաբերին քեզնից առաջ, և նա կհարթի քո ճանապարհը):+ 3 Ինչ-որ մեկի բարձր ձայնն է լսվում անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի* համար: Հարթե՛ք նրա ուղին»»:+ 4 Հովհաննես Մկրտիչը եկավ անապատ և քարոզում էր, որ մարդիկ պետք է մկրտվեն ի նշան զղջման, որպեսզի նրանց մեղքերը ներվեն:+
-
-
Ղուկաս 3։3-6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 Հովհաննեսը ման էր գալիս Հորդանանի շրջակա ողջ տարածքում և քարոզում էր, որ մարդիկ պետք է մկրտվեն ի նշան զղջման, որպեսզի նրանց մեղքերը ներվեն:+ 4 Հենց այդ մասին է գրված Եսայիա մարգարեի գրքում. «Ինչ-որ մեկի բարձր ձայնն է լսվում անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի* համար: Հարթե՛ք նրա ուղին:+ 5 Ամեն հովիտ պետք է հողով լցվի, ամեն լեռ ու բլուր պետք է ցածրացվի: Ծուռումուռ ճանապարհները պետք է ուղղվեն, խորդուբորդ ուղիները՝ հարթվեն: 6 Եվ բոլոր մարդիկ կտեսնեն, թե Աստված ինչպես է փրկություն տալիս»»:*+
-