-
2 Տարեգրություն 36։15, 16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Նրանց նախահայրերի Աստված Եհովան շարունակ պատգամաբերներ էր ուղարկում և նորից ու նորից նախազգուշացումներ էր տալիս նրանց, որովհետև խղճում էր իր ժողովրդին և չէր ցանկանում, որ իր բնակավայրը ավերվի: 16 Բայց նրանք հեգնում էին ճշմարիտ Աստծու պատգամաբերներին,+ արհամարհում էին նրա խոսքերը+ և ծաղրում նրա մարգարեներին:+ Ի վերջո Եհովայի բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ,+ որին բուժել այլևս հնարավոր չէր:
-
-
Երեմիա 25։3, 4Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 «Հուդայի թագավորի՝ Ամոնի որդի Հովսիայի իշխանության 13-րդ տարուց+ սկսած մինչև այսօր 23 տարի է, ինչ Եհովան խոսում է ինձ հետ, և ես նորից ու նորից խոսում եմ* ձեզ հետ, բայց դուք չեք լսում:+ 4 Եհովան ձեզ մոտ էր ուղարկում իր բոլոր ծառաներին՝ մարգարեներին, նորից ու նորից էր ուղարկում, բայց դուք չէիք լսում և ուշադրություն չէիք դարձնում նրանց ասածներին:+
-