Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Օրենք 12։29-31
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 29 Երբ ձեր Աստված Եհովան վերացնի այն ազգերին, որոնց հողերը զավթելու եք,+ և դուք ապրեք նրանց երկրում, 30 զգույշ եղեք, որ ծուղակը չընկնեք: Նրանց բնաջինջ լինելուց հետո հարցուփորձ չանեք նրանց աստվածների մասին ու չասեք. «Ինչպե՞ս էին այս ազգերը ծառայում իրենց աստվածներին: Ես էլ նույնն անեմ»:+ 31 Այդպես չծառայեք ձեր Աստված Եհովային, քանի որ նրանք իրենց աստվածների համար անում են այնպիսի գարշելի բաներ, որոնք Եհովան ատում է: Անգամ իրենց որդիներին ու աղջիկներին են այրում իրենց աստվածների համար:+

  • 2 Թագավորներ 17։17
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 17 Նրանք նաև իրենց որդիներին ու դուստրերին այրեցին,+ գուշակությամբ զբաղվեցին,+ նախանշաններ փնտրեցին և անձնատուր եղան* այնպիսի բաների, որոնք չար էին Եհովայի աչքում, ու վիրավորեցին նրան:

  • 2 Տարեգրություն 28։1
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 28 Աքազը+ 20 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 16 տարի իշխեց Երուսաղեմում: Ի տարբերություն իր նախահայր Դավթի՝ նա չարեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում,+

  • 2 Տարեգրություն 28։3
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 3 Ավելին՝ Աքազը զոհեր մատուցեց Հիննոմի հովտում* և իր որդիներին այրեց՝+ ընդօրինակելով այն ազգերի գարշելի սովորույթները,+ որոնց Եհովան քշել էր իսրայելացիների առաջից:

  • 2 Տարեգրություն 33։1
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 33 Մանասեն+ 12 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 55 տարի իշխեց Երուսաղեմում:+

  • 2 Տարեգրություն 33։6
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 6 Նա այրեց իր որդիներին+ Հիննոմի հովտում,*+ զբաղվեց մոգությամբ,+ գուշակությամբ ու կախարդությամբ և ծառայության վերցրեց ոգեհարցների ու գուշակների:+ Նա շատ բաներ արեց, որոնք չար էին Եհովայի աչքում, և վիրավորեց նրան:

  • Եզեկիել 20։31
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 31 Մի՞թե չեք պղծվում մինչև այսօր, երբ ձեր որդիներին այրելով՝ ձեր գարշելի կուռքերին զոհեր եք մատուցում:+ Այդ ամենից հետո մի՞թե ես կպատասխանեմ ձեզ, ո՛վ իսրայելացիներ:+

      Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ես չեմ պատասխանի ձեզ:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը