-
Երեմիա 5։1Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
5 Շրջեք Երուսաղեմի փողոցներում,
Ուշադիր նայեք ձեր շուրջը,
Փնտրեք և տեսեք, թե արդյոք հրապարակներում
Կգտնե՞ք գոնե մեկ արդար մարդու,+
Գոնե մեկի, ով ձգտում է հավատարիմ լինել,
Եվ ես կներեմ այս քաղաքի բնակիչներին:
-
-
Երեմիա 9։2Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
2 Երանի՜ իմանայի, թե անապատում որտեղ կա ճամփորդների իջևանատեղի:
-
-
Դանիել 9։11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
11 Ողջ Իսրայելը ոտնահարեց քո Օրենքը, չհնազանդվեց քեզ ու հեռացավ քեզնից, և դու մեզ վրա թափեցիր երդումով հաստատված անեծքը, որի մասին գրված է ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսի օրենքում,+ որովհետև մենք մեղք գործեցինք քո դեմ:
-