-
Ղևտական 26։29Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
29 Դուք ստիպված ձեր որդիների ու աղջիկների միսը կուտեք:+
-
-
2 Օրենք 28։53-57Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
53 Թշնամիները, ձեզ պաշարելով, այնպիսի ծանր ու անճար վիճակի մեջ կգցեն, որ ստիպված կլինեք ձեր իսկ զավակների միսն* ուտել՝ ձեր որդիների ու դուստրերի,+ որոնց ձեր Աստված Եհովան պարգևել է ձեզ:
54 Ձեր միջի անգամ ամենափափկասիրտ ու փափկակյաց տղամարդը չի խղճա իր եղբորը, իր սիրելի կնոջը և իր ողջ մնացած որդիներին 55 և ոչ մեկին չի տա իր երեխաների մսից, որոնց կուտի, քանի որ ուտելու ուրիշ ոչինչ չի ունենա այդ ծանր օրերին, երբ թշնամիները, պաշարելով ձեր քաղաքները, անճար վիճակի մեջ գցեն ձեզ:+ 56 Ձեր միջի փափկասիրտ ու փափկակյաց կինը,+ ով այնպիսի փափուկ կյանքով է ապրել, որ անգամ ոտքը գետնին չի դրել, չի խղճա ո՛չ իր սիրելի ամուսնուն, ո՛չ էլ որդուն կամ դստերը 57 և չի ցանկանա նրանց տալ իր ծնած երեխայի մսից, ոչ էլ անգամ իր ոտքերի արանքից դուրս եկած ընկերքից, այլ թաքուն կուտի այդ բոլորը, քանի որ թշնամիները, պաշարելով ձեր քաղաքները, ծանր ու անճար վիճակի մեջ կգցեն ձեզ:
-
-
Երեմիա 19։9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Նրանց կուտեցնեմ իրենց տղաների ու աղջիկների մարմինները, ամեն մեկն անելանելիությունից կուտի իր դրացու մարմինը, երբ թշնամիները՝ նրանց սպանել ցանկացողները, պաշարման մեջ պահեն նրանց»»:+
-