-
Ղևտական 8։18-21Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
18 Հետո նա բերեց ողջակեզի համար նախատեսված արու ոչխարը, և Ահարոնն ու իր որդիները իրենց ձեռքերը դրեցին դրա գլխին:+ 19 Մովսեսը մորթեց այն և արյունը շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողապատերին: 20 Նա ոչխարը կտոր-կտոր արեց և բոլոր կտորները գլխի ու ճարպի* հետ միասին այրեց զոհասեղանի վրա: 21 Մովսեսը ջրով լվաց փորոտիքն ու սրունքները և ոչխարն ամբողջությամբ այրեց զոհասեղանի վրա: Դա ողջակեզ էր՝ Եհովային մատուցվող հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան: Մովսեսն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:
-
-
Եզեկիել 45։19Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
19 Քահանան մեղքի զոհի արյունից կվերցնի ու կքսի տաճարի դռան կողափայտին,+ զոհասեղանի մեծ հատվածի չորս անկյուններին և ներսի գավիթի մուտքային շինության դռան կողափայտին:
-