-
Ելք 12։23Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
23 Երբ Եհովան անցնելիս լինի եգիպտացիներին պատուհասելու համար ու տեսնի շեմքի վերին հատվածին և դռան երկու կողափայտերին ցողված արյունը, Եհովան կանցնի մուտքի կողքով ու թույլ չի տա, որ մահաբեր պատուհասը մտնի ձեր տները:+
-
-
Հեսու 2։17-19Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
17 Այդ մարդիկ պատասխանեցին նրան. «Այն երդումը, որը մեզ երդվել տվեցիր, կպահենք:+ 18 Միայն թե երբ մտնենք ձեր երկիր, այս ալ կարմիր պարանը դու պետք է կապած լինես այն պատուհանից, որտեղից մեզ իջեցրիր: Քո հորն ու մորը, եղբայրներին ու քո հոր ընտանիքի բոլոր անդամներին հավաքիր քեզ մոտ՝ այս տանը:+ 19 Եթե քո տան դռնից ինչ-որ մեկը դուրս գա, նրա արյունը իր վրա կլինի, և մենք մեղավոր չենք լինի: Բայց եթե քեզ հետ տանը եղողներից որևէ մեկին վնաս հասցվի,* նրա արյունը մեզ վրա կլինի:
-
-
Հայտնություն 9։4Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Նրանց ասվեց, որ չվնասեն ո՛չ երկրի կանաչ խոտը, ո՛չ ծառերը, ո՛չ էլ որևէ այլ բույս, այլ վնասեն միայն այն մարդկանց, ովքեր Աստծու կնիքը չունեն իրենց ճակատներին:+
-