-
Եզեկիել 1։15-18Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Մինչ նայում էի չորս երես ունեցող կենդանի էակներին, հանկարծ տեսա, որ երկրի վրա՝ նրանցից յուրաքանչյուրի կողքին, մեկական անիվ կա:+ 16 Այդ անիվները այնպես էին փայլում, ասես ոսկեքարից լինեին, և չորսն էլ իրար նման էին: Դրանց կառուցվածքն այնպիսին էր, ասես անիվը անիվի մեջ լիներ:* 17 Դրանք կարողանում էին առանց շրջվելու գնալ չորս ուղղություններից ցանկացած մեկով: 18 Անիվներն այնքան բարձր էին, որ ակնածանք էին ներշնչում: Չորս անիվների ողջ շրջագծով աչքեր կային:+
-