-
Ղևտական 20։2, 3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
2 «Իսրայելի ժողովրդին ասա. «Եթե իսրայելացիներից կամ նրանց մեջ բնակվող պանդուխտներից որևէ մեկը իր զավակներից Մողոքին տա,* նա անպատճառ պետք է մահվան մատնվի:+ Երկրի ժողովուրդը պետք է քարկոծելով սպանի նրան: 3 Ես կմերժեմ այդ մարդուն ու կվերացնեմ նրան իր ժողովրդի միջից, որովհետև նա իր զավակին տվել է Մողոքին. նա պղծել է իմ սուրբ վայրն+ ու անարգել իմ սուրբ անունը:
-