5 Աստված ասում է. «Երկնքում իմ սուրը արյունով կշաղախվի,+
Դատաստանական սուրս կիջնի Եդոմի վրա,+
Որին ես կործանման եմ դատապարտել:
6 Իմ՝ Եհովայիս սուրը կողողվի արյունով,
Կպատվի ճարպով,+
Մատղաշ խոյերի ու այծերի արյունով,
Խոյերի երիկամների ճարպով,
Որովհետև ես՝ Եհովաս, զոհաբերություն եմ անելու Բոսրայում,
Մեծ կոտորած՝ Եդոմի երկրում:+