-
Ծննդոց 27։41, 42Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
41 Դրանից հետո Եսավը ոխ էր պահում Հակոբի դեմ այն բանի համար, որ հոր օրհնությունը նա էր ստացել,+ և ինքն իրեն անընդհատ ասում էր. «Հորս համար սգալու օրերը մոտենում են.+ դրանից հետո ես կսպանեմ իմ եղբայր Հակոբին»: 42 Երբ Ռեբեկային հայտնեցին իր ավագ որդի Եսավի խոսքերը, նա անմիջապես մարդ ուղարկեց և իր մոտ կանչեց կրտսեր որդուն՝ Հակոբին, ու ասաց նրան. «Եղբայրդ՝ Եսավը, մտադրվել է վրեժ լուծել քեզանից ու սպանել քեզ:*
-
-
Սաղմոս 83։4-6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Նրանք ասում են. «Եկեք բնաջնջենք նրանց ողջ ազգը,+
Որ հավիտյան մոռացվի Իսրայելի անունը»:
5 Նրանք դաշինք են կազմել քո դեմ դուրս գալու համար
Եվ ծրագիր են մշակում միասնաբար.+
6 Եդոմացիներն ու իսմայելացիները,*
Մովաբացիներն+ ու հագարացիները,+
-
Սաղմոս 137։7Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Հիշիր, ո՛վ Եհովա, թե ինչ էին ասում եդոմացիները
Երուսաղեմի անկման օրը.
«Քանդե՛ք, քանդե՛ք, այն հիմնահատակ ավերե՛ք»:+
-
-
-