-
Մարկոս 10։5-9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
5 Հիսուսն ասաց նրանց. «Ձեր սիրտը համառ է,+ այդ պատճառով էլ նա այդպիսի պատվիրան է գրի առել ձեզ համար:+ 6 Սակայն ի սկզբանե, երբ Աստված ստեղծեց մարդկանց, «նա ստեղծեց տղամարդ ու կին:+ 7 Ուստի տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը,+ 8 և երկուսը մեկ մարմին կլինեն»:+ Այնպես որ նրանք այլևս երկուսը չեն, այլ մեկ մարմին են: 9 Ուրեմն ինչ որ Աստված միավորեց,* թող մարդը չբաժանի»:+
-