Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Մարկոս 1։29-34
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 29 Ժողովարանից դուրս գալով՝ Հիսուսը, Հակոբոսն ու Հովհաննեսը Սիմոնի և Անդրեասի հետ գնացին վերջիններիս տուն:+ 30 Սիմոնի զոքանչը+ ջերմության մեջ պառկած էր: Հիսուսին անմիջապես տեղեկացրին այդ մասին: 31 Նա էլ գնաց կնոջ մոտ և ձեռքից բռնելով՝ օգնեց, որ վեր կենա: Նրա ջերմությունն իջավ, ու նա սկսեց հյուրասիրություն ցույց տալ նրանց:

      32 Երեկոյան՝ մայրամուտից հետո, մարդիկ սկսեցին Հիսուսի մոտ բերել հիվանդներին ու դիվահարներին:+ 33 Ամբողջ քաղաքը հավաքվեց դռան առաջ: 34 Հիսուսը տարբեր հիվանդություններով տառապող բազմաթիվ մարդկանց բուժեց+ և շատ դևեր հանեց: Նա դևերին թույլ չէր տալիս խոսել, որովհետև գիտեին, որ ինքը Քրիստոսն է:*

  • Ղուկաս 4։38-41
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 38 Ժողովարանից դուրս գալով՝ Հիսուսը գնաց Սիմոնի տուն: Սիմոնի զոքանչը բարձր ջերմության մեջ տառապում էր, ուստի խնդրեցին, որ օգնի նրան:+ 39 Հիսուսն էլ մոտեցավ ու բուժեց նրան, և ջերմությունն իջավ: Կինը իսկույն վեր կացավ ու սկսեց հյուրասիրություն ցույց տալ նրանց:

      40 Մայրամուտին բոլորը սկսեցին Հիսուսի մոտ բերել իրենց հիվանդներին՝ տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց: Նա ձեռքերը դնում էր յուրաքանչյուրի վրա և բուժում:+ 41 Շատերի միջից էլ դևեր էր հանում: Նրանք բղավում էին. «Դու Աստծու Որդի՛ն ես»:+ Բայց նա սաստում էր նրանց և թույլ չէր տալիս խոսել,+ որովհետև գիտեին, որ ինքը Քրիստոսն է:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը