-
Մարկոս 6։53-56Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
53 Հասնելով մյուս ափ՝ խարիսխ գցեցին Գեննեսարեթի մոտ:+ 54 Հենց որ նավակից դուրս եկան, մարդիկ, Հիսուսին ճանաչելով, 55 վազեցին, որ տեղեկացնեն այդ տարածքի մյուս բնակիչներին: Եվ Հիսուսի մոտ սկսեցին պատգարակներով հիվանդների բերել: 56 Ուր էլ որ նա գնում էր՝ գյուղեր թե քաղաքներ, մարդիկ հիվանդներին բերում էին շուկայատեղեր, և նրանք աղերսում էին, որ պարզապես դիպչեն նրա վերնահագուստի եզրին:+ Եվ բոլոր դիպչողները ապաքինվում էին:
-