Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Մատթեոս 9։27
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 27 Երբ Հիսուսը դուրս եկավ այդտեղից, երկու կույր մարդ,+ նրա հետևից գնալով, սկսեցին բղավել. «Խղճա՛ մեզ, Դավթի՛ Որդի»:

  • Մարկոս 10։46-52
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 46 Հետո նրանք եկան Երիքով: Երբ Հիսուսն իր աշակերտների հետ մի մեծ բազմության ուղեկցությամբ դուրս էր գալիս Երիքովից, ճանապարհի եզրին նստած էր Բարտիմեոս անունով մի մուրացկան (Տիմեոսի որդին), որը կույր էր:+ 47 Լսելով, որ նազարեթցի Հիսուսն է անցնում, նա սկսեց բղավել. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի,+ խղճա՛ ինձ»:+ 48 Շատերը սկսեցին սաստել նրան՝ ասելով, որ լռի, բայց նա ավելի ու ավելի բարձր էր բղավում. «Դավթի՛ Որդի, խղճա՛ ինձ»: 49 Հիսուսը կանգ առավ ու ասաց. «Ինձ մոտ կանչեք նրան»: Կույր մարդուն կանչեցին՝ ասելով. «Սրտապնդվիր, վեր կաց, նա կանչում է քեզ»: 50 Մի կողմ գցելով իր վերնահագուստը՝ նա իսկույն ոտքի ելավ ու գնաց Հիսուսի մոտ: 51 Հիսուսը հարցրեց. «Ի՞նչ ես ուզում՝ անեմ քեզ համար»: Նա պատասխանեց. «Ռաբբունի՛,* թող տեսողությունս վերականգնվի»: 52 Հիսուսն ասաց. «Գնա խաղաղությամբ, քո հավատը բուժեց քեզ»:+ Նրա տեսողությունն անմիջապես վերականգնվեց,+ և նա բազմության հետ գնաց նրա հետևից:

  • Ղուկաս 18։35-43
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 35 Հիսուսն արդեն հասնում էր Երիքովի մոտերքը: Մի կույր մարդ, ճանապարհի եզրին նստած, ողորմություն էր խնդրում:+ 36 Անցնող բազմության ձայները լսելով՝ նա հարցրեց, թե ինչ է կատարվում: 37 Նրան ասացին. «Նազարեթցի Հիսուսն է անցնում»: 38 Եվ նա բղավեց. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի, խղճա՛ ինձ»: 39 Առջևից գնացողները սաստեցին նրան՝ ասելով, որ լռի, բայց նա ավելի ու ավելի բարձր էր բղավում. «Դավթի՛ Որդի, խղճա՛ ինձ»: 40 Հիսուսը կանգ առավ ու պատվիրեց, որ այդ մարդուն իր մոտ բերեն: Երբ նա մոտեցավ, Հիսուսը հարցրեց նրան. 41 «Ի՞նչ ես ուզում՝ անեմ քեզ համար»: Նա պատասխանեց. «Տե՛ր, թող տեսողությունս վերականգնվի»: 42 Հիսուսն էլ ասաց. «Թող վերականգնվի: Քո հավատը բուժեց քեզ»:+ 43 Հենց նույն պահին նրա տեսողությունը վերականգնվեց, և նա գնաց Հիսուսի հետևից՝+ փառք տալով Աստծուն: Եվ բոլոր մարդիկ, որ տեսան կատարվածը, նույնպես սկսեցին գովաբանել Աստծուն:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը